Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական առաջնության 6-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» տանը 2:4 հաշվով պարտվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
«Լոկոմոտիվի» պատասխան գոլը 36-րդ րոպեին խփել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականից հրավեր ստացած Արշակ Կորյանը: Հայկական արմատներ ունեցող հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել նախորդ խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում