Adidas ընկերությունը ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարի պաշտոնական գնդակը, հաղորդում է footyheadlines.com-ը։
Այն կօգտագործվի Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլի բոլոր խաղերում։ Գնդակի դիզայնը խորհրդանշում է մրցակցության ոգին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2013-2014 մրցաշարի հաղթողն է Մադրիդի «Ռեալը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում