09:30  ,  27 օգոստոսի, 2014

Օրվա խաղերի անոնս

Եվրոպայում օգոստոսի 27-ը դարձյալ ֆուտբոլային օր է: Տեղի կունենան Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի պատասխան խաղերը ու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված 2 հանդիպումներ:

«Փյունիկն» «Ուլիսին» կընդունի Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, իսկ գործող չեմպիոն «Բանանցը» Գյուրմիում կյուրընկալվի «Շիրակին»:

Չեմպիոնների լիգայում Լոնդոնի «Արսենալը» կընդունի թուրքական «Բեշիկթաշին», գերմանական «Բայերը» Լեւերկուզենում կխաղա դանիական «Կոպենհագենի» հետ, իտալական «Նապոլին» Բիլբաոյում կհանդիպի «Աթլետիկին», շվեդական «Մալմյոն» կհյուրընկալի ավստրիական «Զալցբուրգին», իսկ ռումինական «Ստյաուան» Բուլղարիայում կմրցի «Լուդոգորեցի» հետ:

Օգոստոսի 27

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղեր

«Արսենալ» (Անգլիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 0:0)

«Աթլետիկ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 1:1)

«Բայեր» (Գերմանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 3:2)

«Մալմյո» (Շվեդիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 1:2)

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 0:1)

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Շիրակ» - «Բանանց»՝ 17:00

«Փյունիկ» - «Ուլիս»՝ 19:00 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում