09:12  ,  26 օգոստոսի, 2014

Անչելոտի. Շատ կարեւոր էր մրցաշրջանը սկսել հաղթանակով

Պետք է ավելի արագ խաղանք, բարձրացնենք տեմպը, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ մեկնաբանելով «Կորդոբայի» նկատմամբ տարած հաղթանակը Պրիմերայի առաջին տուրում։

«Շատ կարեւոր էր մրցաշրջանը սկսել հաղթանակով, պայքարեցինք, եւ խաղը մեզ համար լավ ավարտվեց։ Լավ էինք վերահսկում խաղը եւ մրցակցին հնարավորություններ չէինք տալիս։ Արագ չէինք գործում, սակայն լավ էինք վերահսկում գնդակը։

Այն, որ տեմպը մի քիչ ընկել էր, բնական է։ Փոփոխություններ կատարեցի այն բարձրացնելու համար։ Մարտավարական փոփոխություններ չէին, պարզապես ցանկանում էի բարձրացնել տեմպը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել է 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում