Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի վերջին խաղում «Մոնակոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նանտի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմի դարպասը միակ գոլը խփեց կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: 0:0 հաշվի ժամանակ «Նանտի» հարձակվող Սերժ Գակպեն 24-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր
«Նանտ» - «Մոնակո»՝ 0:1
Ռադամել Ֆալկաո, 45
«Սենտ Էթյեն» - «Ռեն»՝ 0:0
«Լիոն» - «Լանս»՝ 0:1
Լալաինա Նոմենյաահաի, 11
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում