00:53  ,  25 օգոստոսի, 2014

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» պարտվեց Ֆալկաոյի գոլի պատճառով

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի վերջին խաղում «Մոնակոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նանտի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմի դարպասը միակ գոլը խփեց կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: 0:0 հաշվի ժամանակ «Նանտի» հարձակվող Սերժ Գակպեն 24-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից:

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Նանտ» - «Մոնակո»՝ 0:1

Ռադամել Ֆալկաո, 45

«Սենտ Էթյեն» - «Ռեն»՝ 0:0

«Լիոն» - «Լանս»՝ 0:1

Լալաինա Նոմենյաահաի, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում