Դորտմունդի «Բորուսիան» պարտությամբ մեկնարկեց ֆուտբոլի Գերմանիայի 2014/2015թթ. առաջնությունում: Բունդեսլիգայի առաջին տուրում Յուրգեն Կլոպի թիմն ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» ու պարտվեց 0:2 հաշվով:
Խաղի հաշիվը 7-րդ վայրկյանին բացեց «Բայերի» 24-ամյա կիսապաշտպան Քարիմ Բելարաբին, ով խփեց Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը: Առաջին խաղակեսում ավելի լավ տպավորություն թողեցին հյուրերը, իսկ ընդմիջումից հետո նկատելի առավելություն ունեին դորտմունդցիները, ովքեր չկարողացան ստեղծել իրական գոլային պահեր ու փրկել խաղը, իսկ հյուրերը խփեցին նաեւ երկրորդ գոլը: Ավելացված ժամանակում գերմանացի հարձակվող Շտեֆան Կիսլինգը կրկնապատկեց «Բայերի» առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բորուսիա» - «Բայեր»՝ 0:2
Քարիմ Բելարաբի, 1, Շտեֆան Կիսլինգ, 90+5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում