14:51  ,  20 օգոստոսի, 2014

«Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արել «Միլանին»

Անգլիական «Լիվերպուլն» Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Միլանին»:

Sport Mediaset-ի համաձայն՝ լիվերպուլցիների առաջարկը եղել է 20 միլիոն եվրոյի տեսքով: Միլանցիները չունեն Բալոտելիից բաժանվելու մեծ ցանկություն, սակայն պատրաստ են սկսել բանակցություններ, եթե հարձակվողի համար առաջարկվի նվազագույնը 25 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Լիվերպուլն» ունեցել է 8 ձեռքբերում: Բրենդան Ռոջերսի թիմը վերջերս պայմանագիր էր կնքել Ռիկի Լամբերտի, Ադամ Լալանայի, Դեյան Լովրենի, Էմրե Կանի, Լազար Մարկովիչի, Դիվոկ Օրիջիի, Ալբերտո Մորենոյի եւ Խավյեր Մանկիլյոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում