Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը, իտալական «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին եւ Լոնդոնի «Չելսիի» անգլիացի պաշտպան Ջոն Թերին միացել են սառույցով ջրի ակցիային, որը լայն տարածում է ստացել հայտնի մարդկանց շրջանում։
Ակցիայի նպատակն է ուշադրություն սեւեռել սկլերոզի բարդ տեսակի վրա, որը հայտնի է նաեւ Լու Գերիգի կամ Շարկոյի հիվանդություն անվանումով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակցիային միացել են Կրիշտիանու Ռոնալդուն, Մարիո Գյոտցեն, Մարսելոն եւ Նեյմարը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում