16:37  ,  18 օգոստոսի, 2014

«Փյունիկը» պայմանագիր կնքեց 2 ամերիկացիների հետ

Երեւանի «Փյունիկի» կազմը համալրել են ամերիկացի ֆուտբոլիստներ Ջոն Լանդա Մատկինը եւ Էդգար Գոնսալեսը, ովքեր արդեն մարզվում են թիմի հետ, տեղեկացնում է ակումբի կայքը:

28-ամյա հարձակվող Ջոն Մատկինը ներկայացնում է Գուամի ազգային հավաքականը, որտեղ իր նախորդ հանդիպումն անցկացրել է հուլիսին` խաղալով Մոնղոլիայի թիմի դեմ:

«Փյունիկի» հետ պայմանագիր ստորագրած 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը ժամանել է «Լոս Անջելես Միսիոներոսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս