Երեւանի «Փյունիկի» կազմը համալրել են ամերիկացի ֆուտբոլիստներ Ջոն Լանդա Մատկինը եւ Էդգար Գոնսալեսը, ովքեր արդեն մարզվում են թիմի հետ, տեղեկացնում է ակումբի կայքը:
28-ամյա հարձակվող Ջոն Մատկինը ներկայացնում է Գուամի ազգային հավաքականը, որտեղ իր նախորդ հանդիպումն անցկացրել է հուլիսին` խաղալով Մոնղոլիայի թիմի դեմ:
«Փյունիկի» հետ պայմանագիր ստորագրած 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը ժամանել է «Լոս Անջելես Միսիոներոսից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում