00:02  ,  18 օգոստոսի, 2014

Հովհաննես Համբարձումյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության երրորդ տուրում «Վարդարը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բրեգալնիցայի» նկատմամբ:

«Վարդարի» պատասխան գոլը 18-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Հյուրերի մեկնարկային կազմում խաղին մասնակցել է նաեւ Արտակ Դաշյանը: «Վարդարը» 9 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում