«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ռեւանշի հասնի անցած մրցաշրջանի անհաջողության դիմաց, ասել է անգլիական թիմի ավագ Ուեյն Ռունին:
«Մենք պարտավոր ենք հանդես գալ շատ ավելի լավ, քան անցած մրցաշրջանում: Մենք այլ տարբերակ չունենք: Ամբողջ թիմը գիտի այդ մասին: Մենք ամբողջ ուժով մարզվել ենք, որպեսզի հասնենք արդյունքի: Ես վստահ եմ, որ կստացվի: Մենք միայն եվրագավաթներում տեղ ապահովելու համար պայքարող թիմ չենք: Մեր նպատակը տիտղոս նվաճելն է»,- Ռունիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավեց 7-րդ տեղը եւ դուրս մնաց եվրագավաթային մրցաշարերից:
Օգոստոսի 16-ին մեկնարկող Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Սուոնսիին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում