11:48  ,  16 օգոստոսի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ դիպուկության մրցմանը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, գերմանացի պաշտպան Էրիկ Դուրմը եւ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն մասնակցել են Bundesliga.com-ի կազմակերպված դիպուկության մրցմանը։

«Բորուսիայի» ֆուտբոլիստների կատարած երեքական հարվածից հետո գնդակը դարպասաձողին դիպչել է 6 անգամ։ Ամենադիպուկն էր Ռամոսը, ում բոլոր հարվածները հաջող են եղել։ Մխիթարյանի երեք հարվածներից երկուսից հետո գնդակը դիպչել է հորիզոնական դարպասաձողին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English