11:08  ,  15 օգոստոսի, 2014

N-tv.de. Մխիթարյանը վստահ է, Լեւանդովսկին կաղում է

Գերմանական N-tv.de-ն «Մխիթարյանը վստահ է, Լեւանդովսկին կաղում է» հոդվածում անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինչպես նաեւ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն։

«Մխիթարյանի ամենավառ ելույթներից էր «Բորուսիայում»։ Նա իր վրա գրավեց ուշադրությունը Գերմանիայի Սուպերգավաթի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում։ Բազմաթիվ պահեր ստեղծեց, իսկ 23-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Հենրիխի այսպիսի խաղը երկրպագուներին հույս է ներշնչում երկրորդ մրցաշրջանի վերաբերյալ։ Որպես փլեյմեյքեր` Մարկո Ռոյսի հետ նա, անկասկած, իր ուրույն տեղն ունի խաղադաշտում։

Դորտմունդից հեռացած Ռոբերտ Լեւանդովսկուն դիմակայում էր Սոկրատիսը։ Ամեն անգամ, երբ հարձակվողը փորձում էր ընդունել գնդակը, հույն պաշտպանը կանգնում էր նրա ճանապարհին»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ դորտմունդցիները Գերմանիայի Սուպերգավաթի խաղում հաղթել են 2։0 հաշվով՝ դառնալով Գերմանիայի 6-ակի սուպերգավաթակիր։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում