Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ստացել է Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության «Ոսկե խաղակոշիկը»։
«6 գոլ աշխարհի առաջնությունում։ Երազանքս կատարվեց։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է 23-ամյա կոլումբացին թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը դարձել էր ԱԱ-2014-ի լավագույն ռմբարկուն՝ խփելով 6 գնդակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում