16:59  ,  7 օգոստոսի, 2014

Հովհաննես Համբարձումյան. Հայաստանի հավաքականը կարող է բավականաչափ միավորներ վաստակել առաջիկա խաղերում

«Աջ պաշտպան եմ, սակայն այժմ եզրային պաշտպանները շատ են միանում գրոհներին: Ես սիրում եմ խաղալ հարձակողական ոճով: Եվ ստացվում է այնպես, որ արդեն դառնում եմ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Հովհաննես, ի տարբերություն «Մետալուրգի», որտեղ փորձաշրջան անցար, «Վարդարում» բավականին հեշտ ես հարմարվել ու արդեն արդյունավետ խաղ ես ցուցադրում: Ինչի՞ հետ է դա կապված:

Այն ժամանակ փորձի պակասն էր շատ ժամանակ խանգարում ինձ, որպեսզի հարմարվեմ նոր թիմին եւ նրա խաղաոճին, իսկ այժմ համեմատաբար ավելի շատ փորձ ունեմ:

Դարձել ես հարձակողական ոճի ֆուտբոլիստ: Հասցրել ես դառնալ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Ինչի՞ արդունք է դա:

Աջ պաշտպան եմ, սակայն այժմ եզրային պաշտպանները շատ են միանում գրոհներին: Ես սիրում եմ խաղալ հարձակողական ոճով: Եվ ստացվում է այնպես, որ արդեն դառնում եմ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ:

Ի՞նչ խնդիր է դրված «Վարդարի» ֆուտբոլիստների առջեւ:

Դառնալ չեմպիոն եւ նվաճել գավաթը:

Հավաքականի այսպիսի կորուստների դեպքում, կարծում ես աշնանը կայանալիք խաղերին կարո՞ղ ենք բավականաչափ միավորներ վաստակել:

Ես կարծում եմ, որ մեր հավաքականն առաջիկա խաղերին միավորներ վաստակելու լուրջ շանսեր ունի։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով