14:54  ,  18 մայիսի, 2012

Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց «Իլյա Կովալչուկի գավաթը»

Տվերում ավարտված տափօղակով հոկեյի «Իլյա Կովալչուկի գավաթ» պատանեկան մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 3։5 հաշվով պարտվեց ռուսական «Տվերսկիե Տիգրի» ակումբին։

Հայկական թիմը անցկացրած 11 հանդիպումներից հետո վաստակած 11 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը։ Մրցաշարին մասնակցում էին 12 թիմեր՝ 9 երկրներից։

Հաղթող դարձավ Կարագանդայի «Յունոստ» ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում