22:20  ,  2 օգոստոսի, 2014

«Փյունիկի» մեքսիկացի նորեկն՝ անցած ուղու մասին

«Փյունիկի» նորեկ Սեզար Ռոմերոն պատմել է անցած ուղու եւ երեւանյան ակումբում առաջին տպավորությունների մասին: Օգոստոսի 2-ին մեքսիկացի հարձակվողը դարձել է 25 տարեկան:

«Ֆուտբոլ խաղացել եմ ամբողջ կյանքս, մինչեւ որ 13 տարեկանից սկսեցի պրոֆեսիոնալ կարիերաս: Թողեցի տունս ու տեղափոխվեցի Մորելիա քաղաք՝ Մեքսիկայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մոնարկաս» ակումբ: 15 տարեկանում տեղափոխվեցի 2-րդ դիվիզիոնի «Տիգրես», ապա վերադարձա Միացյալ Նահանգներ: Խաղացել եմ ԱՄՆ-ի Մ-15, Մ-17, Մ-18, Մ-20 հավաքականներում: Հանդես եմ եկել Գերմանիայում, ապա հրավիրվեցի «Չիվաս»՝ մեկ մրցաշրջան խաղալով MLS-ում, իսկ հետո վերադարձա Մեքսիկա: Հիմա երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ելույթ ունենալ «Փյունիկում»: Գործակալս է ինձ բերել Հայաստան: Հայաստանի մասին շատ բան չգիտեի, թեեւ հայ ընկերներ ունեմ Լոս Անջելեսում, ինչպես նաեւ նախկին ընկերուհուս հայրը հայ էր:

Արդեն  հարմարվել եմ թիմում: Բոլորը հիանալի մարդիկ են, թիմակիցներս ու մարզիչները շատ ջերմ ընդունեցին ինձ հենց առաջին իսկ մարզումից: Մի փոքր դժվար է լեզվի հարցում, բայց դա հաղթահարելի է: Ես շատ հետեւողական եմ ու ուշադիր ուսումնասիրում եմ կատարվող ամեն ինչ, բացի այդ կան միշտ պատրաստակամ տղաներ, ովքեր օգնում են ու թարգմանում, երբ կարիք կա: Այնպես որ խնդիր չկա»,- Ռոմերոյի խոսքը մեջբերում է «Փյունիկի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով