20:40  ,  2 օգոստոսի, 2014

Յուրա Մովսիսյանի բոլոր գոլերը «Սպարտակում»

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն օգոստոսի 2-ին դարձավ 27 տարեկան: Այդ կապակցությամբ «Սպարտակը» պատրաստել է տեսանյութ, որում Մովսիսյանի բոլոր գոլերն են ռուսական ակումբի կազմում: Յուրան 2013-ից է խաղում «Սպարտակում», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 23 գոլ:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից եւ դեռ չի կարող օգնել «Սպարտակին», որն օգոստոսի 1-ին հաղթանակով էր մեկնարկել Ռուսաստանի 2014/2015թթ. առաջնությունում՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Կազանի «Ռուբինի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով