12:16  ,  2 օգոստոսի, 2014

Վլադիմիր Կլիչկոն բաժակով ջուր է լցրել աշխարհի նախկին չեմպիոնի վրա

Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը փորձել է ընդհատել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ընթրիքը։

Աշխարհի նախկին չեմպիոնը հերթական անգամ փորձել է սադրել ուկրաինացի բռնցքամարտիկին։ Կլիչկոն առաջարկել է ընթրել իր հետ, այնուհետեւ նրա վրա բաժակով ջուր է լցրել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրիգսը փորձել է ընդհատել ուկրաինացու մարզումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում