00:29  ,  2 օգոստոսի, 2014

Օբամեյանգ. Մտադիր չեմ հեռանալ «Բորուսիայից»

Ընդամենը մեկ մրցաշրջանից հետո մտադիր չեմ հեռանալ «Բորուսիայից», ասել է դորտմունդյան ակումբի եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, հաղորդում է sportbild-ը:

«Այո, լսել եմ, որ Իտալիայի եւ Անգլիայի ակումբներ հետաքրքրվում են իմ ծառայություններով, սակայն դա ինձ չի հետաքրքրում: Իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2018 թվականը, եւ ես թիմից հեռանալու ցանկություն չունեմ: Ոչ ոք չի կարող ստիպել ինձ տեղափոխվել այլ ակումբ»,- ասել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Ավստրիայում կայացած ընկերական խաղում Օբամեյանգի գոլի շնորհիվ «Բորուսիան» նվազագույն հաշվով հաղթել է իտալական «Կյեւոյին»:

Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում Օբամեյանգը խփել է 13 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում