23:44  ,  1 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Մեկնարկել է բացման արարողոթյունը (ֆոտո)

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթանում է 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Բաց մրցաշարին այս տարի կմասնակցի 178 հավաքական: Կանանց մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկի 139 հավաքական: Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը կպաշտպանի երկու տարի առաջ Ստամբուլում նվաճած տիտղոսը: Հայաստանի թիմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը: Կանանց Հայաստանի հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Շուշաննա Սարգսյանը:

Առաջին տուրը օգոստոսի 2-ին է: Մեկնարկը Երեւանի ժամանակով 17:00-ին է:

Տրոմսյոյում տեղի կունենա նաեւ ՖԻԴԵ-ի նախագահի հերթական ընտրությունը: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով