12:54  ,  1 օգոստոսի, 2014

Մարկոս Պիզելին՝ «Ակտոբեի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին երկրպագուների վարկածով ճանաչվել է ղազախական «Ակտոբեի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է ֆանատների կայքը։

Պիզելին նաեւ ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ամենաշատ հարվածող ֆուտբոլիստների տասնյակում։ 29-ամյա խաղացողը կատարել է 6 հարված, սակայն դեռ չի կարողացել դառնալ գոլի հեղինակ. նա կատարել է երկու գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ ռումինական «Ստյաուայի» հետ առաջին խաղում Պիզելին դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ակտոբեին» փրկել էր պարտությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում