09:49  ,  1 օգոստոսի, 2014

Սուարեսի որակազրկումը կարող է կրճատվել մինչեւ երկու ամիս

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի չորս ամսվա որակազրկումը կկրճատվի։

La Vanguardia-ի համաձայն՝ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը (CAS) 27-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը կկրճատի մինչեւ երկու ամիս։ Այսպիսով, Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար որակազրկված Սուարեսը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 14-ին։

Ուրուգվայի հավաքականում Սուարեսի 9-խաղյա որակազրկումը կմնա ուժի մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում