19:50  ,  30 հուլիսի, 2014

Սեն Աֆրիկ. Ռոման Հովհաննիսյանը՝ երկրորդ մրցանակակիր

Ռուսաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Հովհաննիսյանը Ֆրանսիայի Սեն Աֆրիկ քաղաքում անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 140 մասնակիցների մեջ նվաճել երկրորդ մրցանակը: Հովհաննիսյանը միայն կես միավոր է զիջել բուլղարացի Նիկոլայ Միլչեւիցին։

ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Պետրոսյանը (Ֆրանսիա) վաստակած 7 միավորով բաժանել է 3-ից 8-րդ տեղերը, փոխանցում է Armchess-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով