13:56  ,  30 հուլիսի, 2014

Տոտին մարզաշապիկը նվիրել է Անչելոտիին, Ռոնալդուն՝ Գարսիային (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ու Հռոմի «Ռոմայի» միջեւ International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման հետո իտալական ակումբի ավագ Ֆրանչեսկո Տոտին մարզաշապիկ է նվիրել Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին: Դալասում անցկացված խաղի վերջում «Ռոման» գլխավորող Ռուդի Գարսիային նվիրել են «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկ:

37-ամյա Տոտին երբեք չի խաղացել իտալացի մասնագետի գլխավորած թիմում, բայց Անչելոտին ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1979-1987-ը հանդես է եկել «Ռոմայում»:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ռոմա» խաղի միակ գոլը խփել էր հենց Ֆրանչեսկո Տոտին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում