Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը մասնակցել է հուլիսի 22-27-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
24 երկրների հեծանվորդների միջեւ Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը 25 կմ խմբակային վազքում գրավել է 5-րդ տեղը: Ստեփանյանի անձնական մարզիչն է Կարեն Սարկիսովը: Հայ մազրիկը մրցաշարին մասնակցում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ, հայտնում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում