20:48  ,  28 հուլիսի, 2014

Գեւորգ Ղազարյան. Մենք հրաշալի անցկացրինք երկրորդ խաղակեսը

Հունական «Օլիմպիակոսի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մեկնաբանել է International Champions Cup-ի երկրորդ տուրում անգլիական «Լիվերպուլի» հետ հանդիպումը:

«Դարպասը գրավելու շատ հնարավորություններ ստեղծեցինք: Հրաշալի անցկացրինք երկրորդ խաղակեսը: Վերջին րոպեներին մրցավարը երկու անգամ կարող էր 11 մետրանոց նշանակել մեր օգտին: Մենք պարտվեցինք, ինչը չի կարող չտխրեցնել: Սակայն, մենք դեռ մեկ հանդիպում էլ ունենք»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է «Օլիմպիակոսի» կայքը:

Ղազարյանն այդ խաղում անցկացրել է 64 րոպե: 50-րդ րոպեին նրա հարվածից հետո «Լիվերպուլին» գոլից փրկել է դարպասաձողը: Հունական թիմը պարտվել է 0:1 հաշվով:

Չիկագոյում ընթացող մրցաշարի երրորդ խաղում «Օլիմպիակոսի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»: Առաջին խաղում հունական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր «Միլանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում