19:19  ,  27 հուլիսի, 2014

«Ուլիսը» Գյումրիում հաղթեց «Շիրակին», Հովհաննես Գոհարյանը՝ գոլի հեղինակ

Գյումրիի «Շիրակն» ու Երեւանի «Ուլիսը» ստուգողական խաղ անցկացրին հուլիսի 27-ին:

Հանդիպումը կայացավ Գյումրիի քաղաքային ստադիոնում եւ ավարտվեց թարմացված կազմով հանդես եկող «Ուլիսի» հաղթանակով՝ 3:1 հաշվով: Երեւանցիներից առաջին խաղակեսում աչքի ընկան Գոռ Հովհաննիսյանը եւ «Շիրակի» նախկին պաշտպան Էդվարդ Կպոդոն, իսկ «Ուլիսի» երրորդ գոլը խաղի վերջնամասում խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Հովհաննես Գոհարյանը, ով 2 տարվա դադարից հետո վերջերս է վերսկսել կարիերան: Գոհարյանն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց րոպեներ անց: «Շիրակի» հեղինակության գոլը խփեց Դավթյանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում