18:47  ,  27 հուլիսի, 2014

Մուրատ Յակին. «Սպարտակը» պատրաստ է առաջնության մեկնարկին

Մոսկվայի «Սպարտակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մեկնաբանել է Եկատերենբուրգի «Ուրալի» հետ հուլիսի 26-ին կայացած ընկերական խաղը, որն ավարտվել էր 4:4 հաշվով:

«Կարող եմ վստահորեն ասել, որ մենք պատրաստ ենք մրցաշրջանի մեկնարկին: Խաղի սկզբնամասը լավ անցկացրինք: Ինձ դուր եկավ ֆուտբոլիստների տրամադրվածությունը, կարողացանք ճնշում գործադրել մրցակցի վրա՝ խփելով գոլեր: Բաց թողած առաջին գոլից հետո կորցրինք կենտրոնացվածությունը, հանդիպման ընթացքը փոխվեց, իսկ փոխարինումները գցեցին խաղի ռիթմը: Ցավալի է, որ չկարողացանք ցանկալի տեմպը պահել 90 րոպեի ընթացքում, սակայն ես վստահ եմ, որ թիմը լավ մարզավիճակում է»,- Յակինի խոսքը փոխանցում է «Սպարտակի» կայքը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» դեռ խաղում է առանց վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի, իսկ «Ուրալից» գոլի հեղինակ էին դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը եւ 24-ամյա կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում