15:22  ,  27 հուլիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյան. Ստացվեց հիանալի հանդիպում

Լիմայի «Ալիանսայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը Copa Euroamericana ընկերական մրցաշարի եզրափակիչում իսպանական «Վալենսիայի» դարպասը գրավելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Այս գոլը կարեւոր էր, քանի որ վաղուց աչքի չէի ընկել: Հաճելի էր դարձյալ դառնալ գոլի հեղինակ: «Սպորտ Հույականոյի» նկատմամբ հաղթանակը հոգեբանական առավելություն էր տվել մեզ: Ստացվեց հիանալի հանդիպում, որն անցավ բարձր տեմպով: Հասկանում էինք, որ այս գավաթը շատ կարեւոր է մեզ համար, այդ պատճառով պայքարեցինք մինչեւ վերջ»,- Գեւգեոզյանի խոսքը մեջբերում է depor.pe-ն:

Հիշեցնբենք, որ «Ալիանսա» - «Վալենսիա» խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներում ավելի դիպուկ էին գտնվել պերուացիները՝ 9:8: 13-րդ րապեին հաշիվը բացած Մաուրո Գեւգեոզյանը չէր մասնակցել 11 մետրանոց հարվածաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում