13:40  ,  27 հուլիսի, 2014

«Այաքսը» նվաճել է Էյսեբիոյի գավաթը

Ամստերդամի «Այաքսը» դարձավ ֆուտբոլի Էյսեբիոյի գավաթի հաղթող: Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստի անվան մրցաշարի եզրափակիչում հոլանդացիները նվազագույն հաշվով հաղթել են Լիսաբոնի «Բենֆիկային»:

Էյսեբիոյի գավաթն անցկացվում է 2008-ից:

Էյսեբիոյի գավաթ, եզրափակիչ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այաքս» (Հոլանդիա) - 0:1

Ռիկարդո Կնիշա, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում