12:33  ,  27 հուլիսի, 2014

Բարսելոնայում սկսել են վաճառել Մատս Հումելսի մարզաշապիկներ (ֆոտո)

Իսպանիայում սկսել են վաճառել կատալոնական «Բարսելոնայի» 5 համարի մարզաշապիկներ՝ Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսի ազգանունով, գրում է Sport.es-ը:

Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը վերջերս նշել էր, որ չի ցանկանում լքել Դորտմունդը, սակայն մամուլում լուրեր էին շրջանառվում նրա՝ «Բարսելոնա» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին: Դրանից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացառել էր Հումելսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում