12:10  ,  27 հուլիսի, 2014

Միրալեմ Պյանիչի գոլը՝ սեփական կիսադաշտից

Իտալական «Ռոմայի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին տուրի խաղում:

ԱՄՆ-ում կայացած հանդիպման 75-րդ րոպեին Բոսնիա եւ Հերցեգովիանյի հավաքականի ֆուտբոլիստը մանչեսթերցիների դարպասը գրավել է սեփական կիսադաշտից: Պյանիչի գոլը չի օգնել հռոմեացիներին, ովքեր պարտվել են 2:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում