00:40  ,  27 հուլիսի, 2014

Ընկերական խաղ՝ Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի միջեւ

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Բանանցն» ու գավաթակիր «Փյունիկը» ստուգողական հանդիպում կանցկացնեն նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում:

Խաղը կկայանա հուլիսի 27-ին «Բանանցի» մարզաբազայում եւ կսկսվի ժամը 18:00-ին, հայտնում է «Փյունիկի» կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2014/2015թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում