15:02  ,  26 հուլիսի, 2014

Սպանել են «Վորսկլա» ֆուտբոլային ակումբի նախագահին (ֆոտո)

Հուլիսի 26-ի առավոտյան մահափորձ է տեղի ունեցել ուկրաինական «Վորսկլա» ֆուտբոլային ակումբի նախագահ Օլեգ Բաբաեւի դեմ: Նա դուրս է եկել տանից եւ չի հասցրել նստել ավտոմեքենան, երբ անցնող մեքենայից կատարվել է երեք կրակոց: Հրազենային վնասվածքներից Օլեգ Բաբաեւը մահացել է, հաղորդում է korrespondent-ը:

Օլեգ Բաբաեւը նաեւ Կրեմենչուգի քաղաքապետն էր: Նա «Վորսկլայի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում