10:08  ,  24 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգա. Որակավորման երրորդ փուլի զույգերը

Հուլիսի 23-ին կայացան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները, ինչից հետո հայտնի դարձան հաջորդ փուլի զույգերը։

Ղազախական «Ակտոբեն», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը եւ Մարկոս Պիզելին, երրորդ փուլում կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ։

Երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 29-ին եւ 30-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 6-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, զույգեր

Հուլիսի 29

«Ակտոբե» (Ղազախստան)  - «Ստյաուա» (Ռումինիա)

«Լեգիա» (Լեհաստան) - «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Դեբրեցեն» (Հունգարիա) - ԲԱՏԵ (Բելառուս)

«Մարիբոր» (Սլովենիա) - «Մաքաբի» (Իսրայել, Թել Ավիվ)

ՀԻԿ (Ֆինլանդիա) - ԱՊՈԷԼ (Կիպրոս)

«Սպարտա» (Չեխիա) - «Մալմյո» (Շվեդիա)

«Գրասհոպերս» (Շվեյցարիա) - «Լիլ» (Ֆրանսիա)

«Սլովան» (Սլովակիա) - «Շերիֆ» (Մոլդովա)

Հուլիսի 30

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  - «Պարտիզան» (Սերբիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Օլբորգ» (Դանիա) - «Դինամո» (Խորվաթիա, Զագրեբ)

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)

«Ստանդարտ» (Բելգիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)

ԱԵԼ (Կիպրոս) - «Զենիթ» (Ռուսաստան)

«Դնեպր» (Ուկրաինա) - «Կոպենհագեն» (Դանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում