00:05  ,  24 հուլիսի, 2014

Ինյեստան երազում է «Բարսելոնայի» ավագը դառնալու մասին

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան երազում է կատալոնական ակումբի ավագը դառնալու մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի փոխչեմպիոնի ավագ Կարլես Պույոլն ավարտել է կարիերան, իսկ փոխավագ Վիկտոր Վալդեսը հեռացել է թիմից։ Մյուս փոխավագ Չավին նույնպես կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Ինյեստան «Բարսելոնայում» է խաղում ամբողջ կարիերայի ընթացքում։ Գլխավոր թիմի կազմում առաջին հանդիպումը նա անցկացրել է 2002 թվականին։

«Երազում եմ թիմի ավագը դառնալու մասին։ Դա լուրջ քայլ է, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Դա նշանակում է, որ քեզ հարգում են թիմակիցները։ Սակայն դա ունի նաեւ բացասական կողմ՝ ավելի շուտ ես սկսում ծերանալ»,- ասել է Ինյեստան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս