Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կատալոնական ակումբի կազմում մարզումները կվերսկսի օգոստոսի սկզբնամասում, հաղորդում է Marca-ն:
23-ամյա ֆուտբոլիստը գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստի կոտրված էր ստացել Կոլումբիայի հավաքականի դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում: Իտալական «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի հասցրած հարվածի պատճառով Նեյմարը բաց թողեց աշխարհի առաջնության վերջնամասը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում