17:05  ,  20 հուլիսի, 2014

Արթուր Աբրահամը չի կասկածում հաղթանակին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտի մասին:

«Դա իմ չորրորդ մենամարտը կլինի Կիլում: Մինչեւ այս այստեղ տարել եմ 3 հաղթանակ, երկուսը՝ նոկաուտով: Սեպտեմբերի 27-ին այստեղ առաջին անգամ կանցկացնեմ WBO-ի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտ եւ պարտվելու ոչ մի հնարավորություն չունեմ: Ես կպաշտպանեմ տիտղոսս եւ կշարունակեմ հաղթական շարքս «Սպարկասեն» արենայում»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը եւ Փոլ Սմիթը կհանդիպեն սեպտեմբերի 27-ին Գերմանիայում: Նախորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը մայիսի 3-ին  հաղթել էր չեռնոգորիացի Նիկոլա Սյեկլոցային

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում