22:15  ,  19 հուլիսի, 2014

Ադրբեջանցի գործարարի ակումբին արգելել են խաղալ Ֆրանսիայի առաջնությունում

«Լանսը» զրկվել է ֆուտբոլի Ֆրանսիայի ուժեղագույնների լիգային մասնակցելու իրավունքից: «Լիգա-1»-ի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ ակումբի բյուջեն չի համապատասխանում լիգայի չափանիշներին, հայտնում է ESPN-ը:

«Լանսն» արդեն բողոքարկել է այդ որոշում, սակայն ստացել է մերժում: «Լանսին» «Լիգա-1»-ում կփոխարինի «Սոշոն», որն այս տարի դուրս էր մնացել ուժեղագույնների լիգայից: Այս տարի «Լիգա-1»-ի ուղեգիր էին նվաճել նաեւ «Մեցը» եւ «Կանը»:

«Լանսի» սեփականատերը ադրբեջանցի գործարար Խաֆուզ Մամեդովն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով