20:51  ,  19 հուլիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի դուբլը, «Բորուսիայի» կամային հաղթանակը

Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 19-ին երկրորդ ընկերական խաղն անցկացրեց նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում՝ մրցելով գերմանական «Հայդենհայմի» հետ: Յուրգեն Կլոպի թիմը կամային հաղթանակ տարավ 4:3 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր «Բորուսիայի» փոխարինողների նստարանից եւ խաղադաշտ դուրս եկավ ընդմիջմանը, երբ դորտմունդցիները պարտվում էին 1:2 հաշվով:

56-րդ րոպեին Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը, սակայն 11 րոպե անց «Հայդենհայմը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ: 71-րդ րոպեին Հենրիխը դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ կրկին հավասարեցնելով հաշիվը: Խաղի ավարտից 5 րոպե առաջ ամերիկացի կիսապաշտպան Ջոյ Գյաուն կամային հաղթանակ պարգեւեց «Բորուսիային»՝ 4:3:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ «Բորուսիայի» նախորդ խաղում՝ գրավելով գերմանական «Հեսեն Կասելի» դարպասը:

Ընկերական խաղ

«Հայդենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3:4

Նիեդերլաչներ, 24, Լեիպերց, 39, Մայեր, 67 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21, Հենրիխ Մխիթարյան, 56, 71, Ջոյ Գյաու, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում