15:50  ,  19 հուլիսի, 2014

Ֆիլիպ Լամ. Ակնհայտ է, որ ճիշտ որոշում եմ ընդունել

Գերմանիայի հավաքականում կարիերաս ավարտելու մասին որոշումն ընդունել էի դեռ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, ասել է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը:

«Մրցաշրջանի ընթացքում ես ինքս ինձ ասում էի, որ սպասվում է 6-րդ խոշոր մրցաշարս հավաքականի հետ: Չեմպիոն դառնալուց հետո ակնհայտ է դառնում, որ ազգային թիմում կարիերաս ավարտելու մասին որոշումը ճիշտ է: Հրաշալի տասը տարիներ էին: Ավելի լավը հնարավոր չէ հորինել: Այժմ ես կլինեմ Գերմանիայի հավաքականի երկրպագու»,- 30-ամյա Ֆիլիպ Լամի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Գերմանիայի հավաքականի կազմում Լամը դարձել է նաեւ 2006 եւ 2010 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Բունդեսթիմում պաշտպանն անցկացրել է 107 հանդիպում՝ խփելով 5 գնդակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English