20:55  ,  18 հուլիսի, 2014

Լուիս Սուարեսի նոր տունը՝ Կաստելդեֆելսում

Կատալոնական «Բարսելոնա» տեղափոխված Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն ընտանիքի հետ գտել է հարմար տուն, որը Բարսելոնայից դուրս է: Սուարեսը կբնակվի Կաստելդեֆելսում, որը գտնվում է Բարսելոնայից 20 կմ հարավարեւմուտք: Փոքրիկ քաղաքի ֆուտբոլասերներն իմացել են Սուարեսի ժամանման պահը եւ առիթը բաց չեն թողել լուսանկարվել սկանդալային համբավ ունեցող ֆուտբոլիստի հետ, հաղորդում է 101greatgoals-ը:

Հիշեցնենք, որ Սուարեսն աշխարհի առաջնությունում իտալացի Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար չորս ամսով հեռացվել է ֆուտբոլից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով