Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ չորս այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Կարեն Մովսիսյանը առաջատարներից հետ է մեկ միավոր:
Տիգրան Լ. Պետրոսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Նայդորֆի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Նա գրոսմայստերներ Դուրարբեյլիից (Ադրբեջան) եւ Մարկովսկուց (Լեհաստան) հետ է կեսական միավոր: Հրանտ Մելքումյանն ունի 4 միավոր, հաղորդում է Armchess-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում