Սլովակիայի Սնինա քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ: Թիմի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ Էդգար Թամազյանը 54 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր: 63 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյանը գրավել է երրորդ տեղը:
42 կգ քաշային Հայկ Մելիքյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իրանցի Ալիռեզա Նեջաթիի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում