16:23  ,  16 հուլիսի, 2014

«Յուվենտուսի» նոր համազգեստը (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր համազգեստը՝ տնային եւ արտագնա հանդիպումների համար:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում թուրինյան ակումբը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն՝ զգալիորեն առաջ անցնելով «Ռոմայից» եւ «Նապոլիից»։

Հրաժարական տված Անտոնիո Կոնտեի փոխարեն հուլիսի 16-ին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Մասիմիլիանո Ալեգրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում