21:08  ,  14 հուլիսի, 2014

Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է արձակուրդից (ֆոտո)

Շվեդիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Զլատան Իբրահիմովիչը ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում շրջագայելուց եւ հանգստանալուց հետո վերադարձել է Փարիզ եւ վերսկսել է մարզումները: Ֆրանսիայի անցած առաջնության լավագույն ռմբարկուն մարզվում է ակումբի ֆիզիոթերապեւտի ղեկավարությամբ, հաղորդում է ՊՍԺ-ի կայքը:

Ֆրանսիայի անցած առաջնության 33 հանդիպումներում Զլատան Իբրահիմովիչը խփել է 26 գնդակ, կատարել է 11 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով