3x3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ժամանել է Հունգարիայի Վեսպրեմ քաղաք: Հուլիսի 12-ին Վեսպրեմի հարեւանությամբ գտնվող Զանկա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի 3x3 բասկետբոլի առաջնության ընտրական փուլը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Ալեքսանդր Դիրացույանը, Արտյոմ Շախնազարովը, Վյաչեսլավ Ալեքսեեւը (Միսակորձյան) եւ Կոնստանտին Միրզոյանցը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը:
11 հավաքականներ պայքարելու են եզրափակիչի 5 ուղեգրերի համար: Հայաստանի հավաքականը B ենթախմբում է, որտեղ ընդգրկված են վեց հավաքականներ.
B ենթախումբ
Հայաստան
Լիտվա
Գերմանիա
Իսրայել
Սլովակիա
Շվեյցարիա
Հայաստանի հավաքականի խաղացանկը
12-ը հուլիսի
10:40 Հայաստան - Լիտվա
12:40 Սլովակիա - Հայաստան
16:20 Հայաստան - Գերմանիա
18:00 Իսրայել - Հայաստան
13-ը հուլիսի
10:00 Շվեյցարիա - Հայաստան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում